Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.10.2015 | 00:09

Իսկ ով ցանկանում է բազմահմուտ լինել, թող նա տենչա իմաստություն, որ գիտի անցյալը և կռահում է գալիքը, հասկանում է թե՛ խոսքի իմաստները, թե՛ առակների մեկնությունը, կանխապես ճանաչում է թե՛ նախանշանները, թե զարմանահրաշ բաները, թե՛ ժամ ու ժամանակների ելքերը։ Եվ ահա ես որոշեցի, որ նա կյանքում անբաժան լինի ինձնից, գիտակցելով, որ նա բարի խորհրդատու կլինի ինձ համար և կմխիթարի ինձ հոգսերից և տրտմությունից։ Ես նրա շնորհիվ փառք կվաստակեմ ժողովրդի մեջ և պատիվ՝ ծերերի առջև։
Իմաստություն Սողոմոնի 8. 8-10

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ